N 100 ավտոբուսն այսօրվանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ N 100 ավտոբուսը այսօրվանից Երևանի Ֆրանսիայի հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում։ Երևանի քաղաքապետարանի տելեգրամյան ալիքում նշվում է, որ միայն այս երթուղու համար ուղեվարձի արժեքը սահմանված է 300 դրամ։
Скопируйте и вставьте этот URL на ваш сайт под управлением WordPress
Скопируйте и вставьте этот код на ваш сайт